Հայաստանում ավելի շատ հուզվեցի, քան որեւիցե այլ տեղ. Օռնելա Մուտի (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ես շատ եմ ճանապարհորդում աշխարհում, եւ ընդունելությունը միշտ շատ լավն է լինում, բայց Հայաստանում ավելի շատ հուզվեցի, քան որեւիցե այլ տեղ, քանի որ այստեղ կա դաստիարակություն, հարգանք եւ սեր, որն ինձ տվեցիք, շնորհակալություն»,-այս խոսքերով հանդես եկավ «Ոսկե ծիրան» երեւանյան 12-րդ միջազգային կինոփառատոնի հատուկ հյուր, համաշխարհային կինոյի աստղ Օռնելա Մուտին՝ «Սվանի սերը» ( Swann in Love, 1982) կինոնկարի երեւանյան պրեմիերային (ռեժիսոր՝ Ֆոլքեր Շլյոնդորֆ):

11731274_940268742712505_196368704_o

Նա, խոսելով անգլերեն եւ իտալերեն լեզուներով, կեսկատակ-կեսլուրջ նկատեց, որ Հայաստանում մարդիկ խոսում են ամենատարբեր լեզուներով, ինչը շատ լավ է:
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի հայկական ծրագրերի համակարգող, կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանն էլ բեմից խոսելիս խոստովանեց, որ օրերս փորձել է հասկանալ, թե ինչ է նշանակում լինել աստղ. «Կարմիր գորգի վրա հնարավորություն եւ պատիվ ունեցա մի քանի հարց ուղղել Օռնելա Մուտիին եւ հասկացա, թե ինչ է նշանակում լինել աստղ. աստղը էներգիա է, էներգիա, որը չի ճանաչում տարածություն եւ ժամանակ»,-ասաց նա:

ornela muti

Հիշեցնենք, որ ավելի վաղ լրագրողների հետ զրույցում Մուտին նշել էր, որ «Սվանի սերը» ցանկացել են նկարահանել շատ ռեժիսորներ եւ որ դա շատ դժվար գործ է եղել. «Ես շատ երջանիկ եմ, որ կարողացա խաղալ այդ դերը: Այդ դարաշրջանը, հագուստը, երկխոսությունները շատ հաճելի էին»,-ասել էր դերասանուհին:
Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում:

Աննա Բաբաջանյան
Տիգրան Սարգսյան




Լրահոս