Ինչպես Armlur.am-ը տեղեկանում է ՀՀ ոստիկանությունից, հուլիսի 14-ին, ժամը 18.05-ին, ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները Սոթքի ոսկու հանքի թիվ 40 հանքախորշից դուրս գալու պահին, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1989 թ. ծնված Վարդան Պ.-ին:
Վարդան Պ.-ն բացատրություն է տվել, որ հանքախորշ էր գնացել հանքանյութ գողանալու, հետագայում այն մշակելու և ոսկի ստանալու նպատակով:
Կատարվում է հետաքննություն: