Ոստիկանության Աշտարակի բաժին ներկայացած կինը հայտնել էր, որ հուլիսի 13-ի ժամը 20-ից մինչև հուլիսի 14-ի ժամը 6-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ, կոտրել են իր անասնագոմի դուռը և գողացել 1 խոզ` պատճառելով 150.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական աշխատանքների շնորհիվ, գողություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել 1977 թ. ծնված Լյովա Տ.-ն, որը տվել է խոստովանական բացատրություն և ներկայացրել գողոնը:
Կատարվում է քննություն: