ՏԿՆ-ն զգուշացնում է. Մեկնեք Վանաձոր միայն Երեվան- Սեվան- Դիլիջան մայրուղով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Դեկտեմբերի 21-ին` ժամը 16.00-ի դրությամբ, hանրապետության որոշ շրջաններում՝ Սեւանում, Աշոցքում, Ախուրյանում ձյուն է տեղում:
Տրանսպորտի եւ կապի նախարարությունից հայտնում են, թե Շենավան-Ապարան-Արագած, Արթիկ -Ալագյազ ճանապարհահատվածներում, Թալինում եւ Կապանում թանձր մառախուղի պատճառով տեսանելիության վատթարացում է գրանցվել։
Վարորդներին խորհուրդ է տրվում մեկնել Վանաձոր միայն Երեւան- Սեւան- Դիլիջան մայրուղով։ Անվտանգ  երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին  իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական  եւ  հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:  ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթեւեկել ձմեռային անվադողերով:




Լրահոս