ՀՐԱՎԻՐԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ՀՀՇ համագումարի պատվիրակների թվում է, եւ ՀՀՇ վարչության անդամները երեկ նրան են հանձնել N1 անդամատոմսը: Բացի այդ, ՀՀՇ-ն երեկվանից համագումարի հրավերներ է ուղարկել քաղաքական ուժերին: Առաջին անգամ ՀՀՇ համագումարին հրավեր է ուղարկվել նաեւ ոչ կոալիցիոն ուժերից ԲՀԿ-ին ու ՀՅԴ-ին: ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան, ասաց, որ հրավիրատոմսը հանձնել են իրեն, ինքն էլ այն փոխանցել է կուսակցության գրասենյակ, ու համագումարին մասնակցելու հարցը պարզ կդառնա այնտեղ քննարկելուց հետո: Իսկ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ ասաց, որ ՀՀՇ համագումարին մասնակցել-չմասնակցելու հարցը որոշելու է ՀՅԴ ԳՄ-ն: Ի դեպ, ՀՀՇ-ն համագումարին հրավիրել է ՀԱԿ անդամ կուսակցություններին ու ԱԺ ոչ կոալիցիոն երեք խմբակցություններին՝ ԲՀԿ-ին, ՀՅԴ-ին ու «Ժառանգությանը»:




Լրահոս