Այսօր Ազատության հրապարակում պետք է տեղի ունենար Անդրեաս Ղուկասյանի և Դավիթ Սանասարյանի կողմից նախաձեռնած երթը, որի մասին համապատասխան իրազեկում էր կատարվել:
Սակայն, ինչպես Ազատության հրապարակից հայտնում է Armlur.am-ի թղթակիցը, խոստացված երթը տեղի չի ունենա: Ինչպես մեր թղթակցի հետ զրույցում նշել է Անդրեաս Ղուկասյանը, պատճառը մարդկանց սակավաթիվ լինելն է:
Ակցիայի մասնակիցներից մի քանիսը փորձում էին Ղուկասյանին համոզել` ասելով, որ ընթացքում մարդիկ կմիանան, սակայն Ղուկասյանը նշեց, թե անիմաստ է այդքան փոքր քանակով երթ անցկացնելը: