Գազի բալոնի պայթյունի հետևանքով մայրն ու որդին տեղափոխվել են հիվանդանոց. մոր վիճակը ծայրահեղ ծանր է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Shamshyan.com-ի տեղեկություններով` Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն քիչ առաջ տեղափոխվել են Արմավիրի մարզի բնակիչներ Լուսինե Մանգոյանն ու Պետրոս Մարգարյանը:

Armlur.am-ին բժշկական կենտրոնի ընդունարանից տեղեկացրին, որ իրենց մոտ տեղափոխված բնակիչները մայր և որդի են: Իսկ վերակենդանացման բաժանմունքից ասացին, որ միայն մայրը` Լուսինե Մանգոյանն է վերակենդանացման բաժանմունքում:

«Մենք միայն մոր վիճակով ենք զբաղվում, որդու մասին չգիտենք: Վիճակը ծայրահեղ ծանր է: Կինը 45 տոկոս այրվածքներ է ստացել: Վաղն արդեն պարզ կլինի»,- փոխանցեցին ԲԿ-ից:

Մեզ նաև տեղեկացրին, որ ըստ նախնական տեղեկությունների, այրվածքները ստացել են գազի փոքր բալոնի պայթյունի հետևանքով:




Լրահոս