Եվրոպական խորհրդի նախագահը կայցելի Հայաստան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հուլիսի 20-ին կայցելի Հայաստան։

Եվրոպական խորհրդի նախագահը կայցելի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, հանդիպումներ կունենա նախագահ Սերժ Սարգսյանի եւ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, ասվում է Եվրոպական խորհրդի պաշտոնական կայքում։

Նախագահի հետ հանդիպումից հետո ասուլիս է կայանալու, որից հետո Տուսկն ու Սարգսյանը աշխատանքային ճաշ կունենան։

Տուսկը նաեւ հանդիպելու է ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներին։

Նույն օրը Տուսկը մեկնելու է Վրաստան, որտեղից էլ հուլիսի 22-ին կմեկնի Ադրբեջան։

Նշենք, որ այցը նախատեսված էր հուլիսի 14-15-ին, սակայն հետաձգվել էր Հունաստանի շուրջ իրավիճակի պատճառով։




Լրահոս