Աֆրիկյանների պանդոկում նշանդրեքն ավարտվել է ծեծկռտուքով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Դեկտեմբերի 25-ին, ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում, Արաբկիր վարչական շրջանի “Աֆրիկյանների պանդոկ” ռեստորանային համալիրում, իսկ հետո համալիրից դուրս տեղի է ունեցել վիճաբանություն, որը հետո վերածվել է ծեծկռտուքի: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ հարևանությամբ բնակվող քաղաքացիները ահազանգել են ոստիկանություն և կարճ ժամանակում Արաբկիրի ոստիկանները օպերատիվորեն ժամանել են նշված վայր, ինչը հնարավորություն է տվել կանխել վիճաբանություն-ծեծկռտուքի հետագա զարգացումները: Վիճաբանությունը տեղի է ունեցել երիտասադրների միջև, ովքեր մասնակցելուց են եղել նշանդրեքի:
Նշվում է, որ Արաբկիրի ոստիկանություն են տեղափոխվել 10-ից ավելի վեճի մասնակիցներ: Նշված ռեստորանային համալիրը պատկանում է ՀՀ Արդարադատության նախարարության Նուբարաշեն քրեակատորղական հիմնարկի պետ Արսեն Աֆրիկյանին:




Լրահոս