Երեկ ծանր և երկարատև հիվանդությունից հետո մահացել է Ռուսաստանի Պետդումայի նախկին խոսնակ Գենադի Սելեզնյովը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Բժիշկներն անում էին հնարավոր ամեն ինչ, սակայն այսօր Գենադի Նիկոլաևիչի սիրտը կանգ առավ»,- հաղորդել է Սելեզնյովի փեսան։
Հուլիսի սկզբին հայտնի էր դարձել, որ քաղաքական գործիչը հոսպիտալացվել է թոքերի բորբոքումից հետո սկսված բարդությունների պատճառով:
Գենադի Սելեզնյովը Ռուսաստանի Պետական դումայի երկրորդ եւ երրորդ գումարումների (1996-1999 եւ 2000-2003) նախագահն էր: Նա պատգամավոր է ընտրվել նաեւ առաջին և չորրորդ գումարումների Պետդումայում: