«Ժամանակ» թերթը գրում է. «Սահմանադրության նախագծով առաջարկված խորհդարանական 100 տոկոս համամասնական ընտրակարգի ռեյտինգային քվեարկությունը առաջացրել է քաղաքական գործիչների մտավախությունը, որ քաղաքական դեմքերի փոխարեն կհայտնվեն փողատերերը, որոնք փողով ավելի շատ ձայն՝ ռեյտինգ կհավաքեն, սակայն իշխանությունները հանգստացրել են նրանց՝ վստահեցնելով, որ այս դեպքում ևս իրենք խորհրդարանում լինելու հնարավորություն կունենան: Մասնավորապես ասվել է, որ Ընտրական օրենսգրքում ֆիքսվելու է, որ կուսակցությունների համամասնական ցուցակի հետընտրական առաջին տասնյակը ձևավորելու իրավունքը թողնվելու է կուսակցության ղեկավար մարմնին»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։