Մյունխենի «Բավարիա»-ի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ներկայացրել է նոր մրցաշրջանում թիմի հիմնական նպատակներից մեկը: Նա հույս ունի, որ գերմանական ակումբը չորրորդ անգամ անընդմեջ կհաղթի Բունդեսլիգայում և ռեկորդ կսահմանի:
«Բունդեսլիգայի պատմության մեջ դեռ ոչ մի ակումբի չի հաջողվել դառնալ երկրի չեմպիոն` չորրորդ անգամ անընդմեջ: Հրաշալի կլիներ, եթե մենք այդպիսի արդյունքի հասնեինք: Սակայն մենք մտածում ենք նաև Չեմպիոնների լիգայի և Գերմանիայի Գավաթի մասին», – Լևանդովսկիի խոսքերն է մեջբերում tz-ն:
Ավելի վաղ Լեհաստանի հավաքականի ֆուտբոլիստը ընդգծել էր, որ ցանկանում է դառնալ Գերմանիայի առաջնության լավագույն հարձակվողը: