Ավիափոխադրողների հետ բանակցությունները շարունակվում են. Կարեն Ճշմարիտյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հովիկ Աբրահամյանի հանձնարարությամբ ավիափոխադրողների հետ բանակցությունները` գիշերային չվերթների հետ կապված շարունակում են: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:

Դիտարկմանը, թե վտանգ չկա՞, որ համաձայնության չգալու դեպքում ավիափոխադրողները կհեռանան Հայաստանից, Ճշմարիտյանը նշեց, որ  այս պահին նման մտավախություն չկա:

«Ամեն դեպքում, պետք է վերաբերմունք ցույց տալ, որովհետև երկուստեք անհարմար է՝ և՛ ներգնա զբոսաշրջիկի համար, և՛ մեր քաղաքացու համար, ով ժամանում է Եվրոպա, օրինակ, առավոտյան ժամը 06:00-ին և 9 ժամ պետք է սպասի, կամ պետք է նախօրոք հյուրանոցում համար վերցնի և մեկ օրվա ավել վճար կատարի»,- հավելեց նախարարը:




Լրահոս