Մյուլերը չի վաճառվում. Ռումենիգե

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մյունխենի «Բավարիա»-ի կառավարման խորհրդի նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգեն հայտարարել է, որ մտադիր չէ թիմի հարձակվող Թոմաս Մյուլերին վաճառել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ անգլիական ակումբը պատրաստ է գերմանացի ֆուտբոլիստի համար առաջարկել 100 մլն եվրո, իսկ անձամբ ֆուտբոլիստի համար կրկնապատկել աշխատավարձը` դարձնելով 265 հազար ֆունտ շաբաթական:

«Մյուլերը չի վաճառվում: Կան ֆուտբոլիստներ, որոնք անգին են: Անմիտ կլիներ նրանից բաժանվելը», – ասել է Ռումենիգեն:




Լրահոս