«Նաիրիտ»-ի աշխատակիցների զգալի մասի աշխատավարձը վճարվել է. Երվանդ Զախարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նաիրիտցիների աշխատավարձերի մի մասն արդեն փոխանցվել է: Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում ասաց Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը: Նախարարրը նշեց, որ մնացած աշխատակիցների աշխատավարձերի վճարումն ընթացքի մեջ է. «Մինչև ամսվա վերջ ամբողջ աշխատավարձերը կվճարվեն»:

Գործարանի համակարգող խմբի անդամ Անուշ Հարությունյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ երևի առաջին երկու օրը պայմանագիրը ստորագրող աշխատակիցների աշխատավարձերն են արդեն փոխանցվել, քանի որ ստորագրումից հետո 7-օրյա ժամկետն այսօր լրացել է: «Այդ օրերին պայմանագիրը ստորագրել է մոտ 450-500 աշխատակից»,- ասաց Հարությունյանը և հավելեց, որ կոնկրետ իր աշխատավարձը չի փոխանցվել, քանի որ ինքը երեկ` հուլիսի 23-ին է ստորագրել պայմանագիրը և ըստ դրա իր ժամկետը լրանում է հուլիսի 30-ին:

Հիշեցնենք, որ նաիրիտցիներn աշխատավարձ ստանալու դիմաց ստորագրել են տույժ և տուգանքներից հրաժարվելու մասին պայմանագիրը, ըստ որի հետագայում դատարան չեն դիմի և պահանջի ուշացած աշխատավարձերի տույժերն ու տուգանքները:




Լրահոս