Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է շուրջ 600 մարդու, ովքեր մեղադրվում են ահաբեկչական գործունեության հետ կապ ունենալու մեջ, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Ավելի վաղ ուրբաթ օրը կառավարության պաշտոնական տեղեկությունների համաձայն` Թուրքիայի անվտանգության ուժերն ընդդեմ «Իսլամական պետության», Քուրդիստանի աշխատավորական կուսակցության ու «Հեղափոխական ժողովրդաազատագրական կուսակցություն ճակատի» զինյալների հատուկ օպերացիա են սկսել:
«Այս պահի դրությամբ օպերատիվ գործողություններ են իրականացվել 22 նահանգներում, ձերբակալվել է 590 մարդ, ովքեր մեղադրվում են երեք ահաբեկչությունների կազմակերպման մեջ, ու իրենցից երկրի ազգային անվտանգության համար պոտենցիալ սպառնալիք են ներկայացնում»,- ասել է վարչապետը:
Հավելենք, որ Թուրքիայում իրավիճակը կտրուկ սրվել է վերջին օրերին Սիրիայի հետ սահմանին գտնվող Սուրուչ քաղաքում ջիհադիստների կողմից կազմակերպված ահաբեկչությունից ու երկրի հարավ-արևելյան նահանգներում ոստիկանների սպանությունից հետո: