Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսը մոտ է իսպանական ակումբի հետ պայմանագրի երկարաձգմանը, հայտնում է Marca-ն:
Աղբյուրի տեղեկություններով, Ռամոսը Չինաստանում հանդիպել է «Արքայական ակումբ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ: Հանդիպմանը մասնակցել է իսպանական ակումբի գլխավոր տնօրեն Խոսե Անխել Սանչեսը, ինչպես նաև ֆուտբոլիստի գործակալ Ռենե Ռամոսը:
Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը Պերեսին հայտնել է, որ պայմանագրի երկարաձգման հարցում մեծ դեր չի կատարում ֆինանսական կողմը, այլ կարևորն այն է, որ հասկանա` իրեն ակումբում գնահատում են: Միաժամանակ ֆուտբոլիստը նշել է, որ ափսոսում է իր մասին սուտ լուրեր տարածվելու պատճառով և հայտարարել, որ ցանկանում է իր կարիերան ավարտել «Ռեալ»-ում: Բանակցությունները հաջող են ընթացել և երկու կողմերն էլ պատրաստ են զիջումների գնալ:
Ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում, որ Ռամոսը պահանջում է 10 մլն եվրոյի չափով աշխատավարձ, ինչը չի մտնում Պերեսի ծրագրերում: