Թուրքիան ու ԱՄՆ-ն պայմանավորվել են երկրի հետ սահմանամերձ Սիրիայի տարածքում անվտանգության գոտի ստեղծելու շուրջ: Այս քայլը կոչված է նպաստել «Իսլամական պետության» դեմ պայքարին: Փորձագետների կարծիքով` այս ծրագրի հետևում թաքնված է ոչ այնքան իսլամիստներին թուլացնելու Անկարայի պլանները, որքան Սիրիայի քրդերին, ովքեր աջակցություն են ցուցաբերում Քրդստանի աշխատավոր կուսակցսությանը, գրում է The New York Times-ը:
Միացյալ Նահանգները մոտ է Թուրքիայի հետ համաձայնագրի կնքմանը, որը ենթադրում է թուրք-սիրիական սահմանի երկայնքով «անվտանգության գոտու» ստեղծում: Համաձայն պլանի ընդհանուր դրույթներին` Թուրքիան ու ԱՄՆ-ն Սիրիայի ընդդիմության ջոկատների մասնակցությամբ պետք է սահմանամերձ շրջաններից հետ մղեն «Իսլամական պետության» զինյալներին ու Եփրատ գետից 68 մղոն երկարությամբ բուֆերային գոտի ստեղծեն:
Ծրագրի մանրամասները դեռևս որոշված չեն, սակայն սա բառացիորեն նշանակում է, որ ԱՄՆ-ն պատրաստ է թույլ տալ Սիրիայի քաղաքացիական պարտերազմին Թուրքիայի միջամտությունը: