«Բարսելոնա»-ի պաշտպանը վնասվածքի պատճառով կբացակայի երկու ամիս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն չի կարող առաջիկա երկու ամսվա ընթացքում հույս դնել թիմի պաշտպան Դուգլասի վրա, հայտնում է իսպանական ինտերնետ-պորտալ Sport-ը:

Բրազիլացի ֆուտբոլիստը վնասվածք է ստացել Լոնդոնի «Չելսի»-ի հետ ընկերական խաղի ընթացքում և փոխարինվել 17-րդ րոպեին: Դուգլասի մոտ ախտորոշվել է մկանի վնասվածք:

Կատալոնական ակումբը Դուգլասին ձեռք էր բերել 2014/15 մրցաշրջանի սկզբում: ֆուտբոլիստը գրեթե խաղային պրակտիկա չի ունեցել, իսկ ակումբի ներկայացուցիչները վստահեցնում էին, որ նա ձեռք է բերվել` ապագայի մասին մտածելով:




Լրահոս