Արդարադատության նոր նախարարը «սպասում» է Սերժ Սարգսյանի վերադարձին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն 15 օր է, ինչ արդարադատության նախարարի պաշտոնը թափուր է: Ինչպես հայտնի է՝ Սերժ Սարգսյանը մեկնել է արձակուրդ, ուստի մինչեւ նրա վերադարձը նախարարի նշանակումը հաստատ չի լինի:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը արդարադատության նախարարի թեկնածուի հարցում դեռ չի կողմնորոշվել: Տեղեկացնենք, որ այս ընթացքում որպես նախարարի հնարավոր թեկնածուներ շրջանառվում են ՀՀ ԱՆ ՔԿՎ  պետ Արթուր Օսիկյանի եւ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կորյուն Նահապետյանի անունները:

Ի դեպ, «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ նաեւ, որ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի եւ Արթուր Օսիկյանի հարաբերությունները վերջին շրջանում բավականին լարված են եղել:




Լրահոս