Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է գերմանական ակումբում իր աշխատանքի մասին:
«Ես «Բավարիա»-ի մարզիչն եմ և ուրախ եմ այստեղ գտնվելու համար: Ես իմ ապագայի մասին ոչինչ չեմ որոշել: Հենց ինչ-որ որոշում ընդունեմ, միանգամից կհայտնեմ Կարլ-Հայնց Ռումենիգեին, Մատիաս Զամերին և Ուլի Հենեսին:
Մենք դեռ երկար ժամանակ ունենք: Եթե ես երկարաձգեմ իմ պայմանագիրը, ես պետք է վստահ լինեմ, որ դա ակումբի համար ամենալավ որոշումը կլինի: Ես չեմ ցանկանում «Բավարիա»-ի համար խնդիր դառնալ», – նշել է Գվարդիոլան: