ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Հրաչյա Հովհաննիսյանի լիազորությունները 2015 թվականի օգոստոսի 2-ից դադարած համարելու մասին:
ՀՀ Նախագահը հրամանագիրը ստորագրելիս ղեկավարվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետերով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2015 թվականի հուլիսի 30-ի ԱԽ-22-Ո-24 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ: