Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Պեպեն կարող է լքել իսպանական ակումբը, հայտնում է Sport.es-ը:
Մադրիդյան ակումբը չի ցանկանում 32-ամյա պորտուգալացուն առաջարկել պայմանագրի երկարաձգում: Իսպանական ակումբում կարծում են, որ պաշտպանական հիմնական զույգը կլինի Ռաֆայել Վարան – Սերխիո Ռամոսը: Վերջինս ակումբի հետ համաձայնեցրել էր նոր պայմանագրի պայմանները: