Օգոստոսի 3-ին, ժամը 14.09-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ ցած նետվելով Երևանի Կիևյան կամրջից. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատի հերթապահ և ՃԿԱԿ օպերատիվ խմբերը:
Ըստ նախնական տվյալների` 30-35 տարեկան մի կին անցել է կամրջի բազրիքից այն կողմ և սպառնում է ցած նետվել: Նրա հետ բանակցություններ է վարում ՃԿԱԿ հոգեբանը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: