Մադրիդի «Ռեալ»-ը կիսապաշտպան Անխել Դի Մարիայի՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ից ՊՍԺ տեղափոխությունից 8 մլն եվրո կստանա, հայտնում է Inside Spanish Football-ը՝ հղում անելով Cadena Cope ռադիոընկերությանը:
Մադրիդցիներն արգենտինացի ֆուտբոլիստին վաճառելու ժամանակ պայմանագրում կետ էին ներառել, համաձայն որի, նրանք ֆուտբոլիստի վերավաճառքից պետք է տոկոսներ ստանան: Հայտնի է, որ իսպանական ակումբը կստանա 8 մլն եվրո: