«Ռոմա»-ի ղեկավարությունը պաշտոնական հայտ է ներկայացրել «Ռեալ»-ին՝ պաշտպան Ֆաբիո Կոենտրաոյի տրանսֆերի հարցով:
Իտալական լրատվամիջոցները հայտնում են, որ Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստին հռոմեական ակումբը կփորձի ձեռք բերել ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ: «Արքայական ակումբ»-ի հետ պորտուգալացի ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետն ավարտվելու է 2019 թվականին: