Ռուսաստանի առաջնության երրորդ տուրի խաղից հետո «Սպարտակ»-ի բուլղարացի կիսապաշտպան Իվելին Պոպովը լրագրողների հարցերին պատասխանել է հայազգի ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանի փոխարեն: Ակումբի գլխավոր մարզիչ Դմիտրի Ալևնիչևը նախորդ անգամ հայազգի ֆուտբոլիստին նկատողություն էր տվել և ասել, որ այլևս անգլերենով հարցազրույցներ չտա:
«Յուրան այնքան բարձրակարգ խաղացող է, որ կարող է ամեն դիրքում էլ խաղալ», – նշել է Պոպովը ։Հիշեցնենք, որ Յուրա Մովսիսյանի գոլի շնորհիվ «Սպարտակը» «Ռուբինին» հաղթել է նվազագույն հաշվով։