Ինչու է Մաքսիմ Հակոբյանը որոշել կապերը վերջնականապես խզել իշխանության բոլոր օղակների հետ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» նախկին գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանին ազատել են Սյունիքի մարզի շախմատի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից: Ըստ նույն լուրերի՝ վերջին շրջանում իշխանական օղակներում Հակոբյանների նկատմամբ լարվածություն է առաջացել, ինչի պատճառով որոշվել է ավագ Հակոբյանին «զրկել» նաև այդ կարգավիճակից: Հիշեցնենք, որ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահը Սերժ Սարգսյանն է: ՀՀ շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ Մաքսիմ Հակոբյանին իրենք աշխատանքից չեն ազատել, այլ նա ինքն է խնդրել իրեն ազատել այդ պաշտոնից:

«Նախ՝ Մաքսիմ Հակոբյանը մարզում շատ քիչ է լինում: Ինքը ցանկացավ, որպեսզի այլևս այդ աշխատանքը չկատարի: Մենք չենք հեռացրել, ընդհակառակը, շատ էինք ուզում, որ մնար, բայց նա խնդրեց, որ իրեն փոխարինող գտնենք»,-հայտնեց Լպուտյանը: Ի դեպ, արդեն մի քանի օր է՝ «Ժողովուրդ»-ին չի հաջողվում Մ. Հակոբյանի հետ զրուցել և նրանից մեկնաբանություն ստանալ, թե ինչու է որոշել իր կապերը վերջնականապես խզել իշխանության բոլոր օղակների հետ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս