Երևանում նախորդ շաբաթ հայտնաբերվել է ապօրինի շինարարության 7 դեպք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, ինչպես նաև մայրաքաղաքի վարչական շրջանների համապատասխան բաժինների իրականացրած համատեղ վերահսկողության շնորհիվ, նախորդ շաբաթվա ընթացքում մայրաքաղաքում հայտնաբերվել է ապօրինի շինարարության 7 դեպք: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ 1-08 «Թեժ գծի» հեռախոսահամարով ստացվել է 5 ահազանգ, որոնց հետքերով տեղերում պարզվել է, որ իրականացվել են շինթույլտվություն չպահանջող աշխատանքներ: Նույն ժամանակահատվածում շինարարական հրապարակների համար սահմանված պայմանները չպահպանելու դեպքերի վերաբերյալ 2 արձանագրություն է կազմվել:

Պատասխանատու կառույցներին հանձնարարվել է խստացնել վերահսկողությունը շինհրապարակներից դուրս եկող տրանսպորտային միջոցների նկատմամբ` թույլ տալով երթևեկը միայն մաքուր անվադողերով:




Լրահոս