Ինչպես արդեն հայտնել էր Armlur.am-ը, «Վեցերորդ զգայարան» հաղորդման էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ կասկածվող անձը հայտնի է: Երեկ երեկոյան ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են տարվել Անիի սպանության մեջ կասկածվող երիտասարդ զույգ՝ Մուշեղ և Աննա անուններով: Shamshyan.com-ի տեեկություններով, Մուշեղը հաճախ էր Անիենց տուն գնում և մտերիմ էր վերջինիս հետ:
Armlur.am-ի հետ զրույցում Անի Մաջնունյանի մտերիմ ընկերուհին՝ Մարինե Բունիաթյանը, հայտնեց, որ Մուշեղն Անիի ազգականներից չէ, նախկինում երբևէ նրանց տանը չի տեսել. «Հավանաբար հաճախորդներից է: Անին շատ էր մտերմանում իր հաճախորդների հետ, բայց նրանց մասին երբեք ոչինչ մեզ չէր պատմում»:
Մեր զրուցակցի խոսքով, շատ հավանական է, որ սպանության կասկածանքով ձերբակալված երիտասարդի հետ էլ Անին մտերմացած լինի, ինչն էլ պատճառ է դարձել, որ նրա առաջ բացի բնակարանի դուռը:
Հավելենք, որ մեզ հասած տեղեկությունների համաձայն, չար նպատակներով էքստրասենսին այցելած երիտասարդ զույգը դեռևս անհայտ քանակությամբ գողություն է կատարել բնակարանից և ծախսել «ձեռքբերածը»: