Անի Մաջնունյանի սպանության մեջ կասկածվող անձը հայտնի է. նոր մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վեցերորդ զգայարան» հաղորդման էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ կասկածվող անձը հայտնի  է:

Armlur.am-ի  տեղեկություններով, րոպեներ առաջ Ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են տարել մի քանի անձի, որոնցից մեկն Անիի սպանության մեջ կասկածվողն է:

Մեր ունեցած տեղեկությունը ոստիկանության լրատվական ծառայությունից չհերքեցին` հրաժարվելով այլ մանրամասներ հայտնել:

Իսկ Shamshyan.com-ի տեղեկություներով, բերման է ենթարկվել երիտասարդ զույգ՝ Մուշեղ և Աննա անուններով: Կայքը հայտնում է, որ Մուշեղը հաճախ էր Անիենց տուն գնում և մտերիմ էր վերջինիս հետ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Աջափնյակ վարչական շրջանում էքստրասենս Անի Մաջնունյանի սպանությունը զուգորդված է եղել ավազակային հարձակմամբ: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (սպանություն՝ զուգորդված ավազակությամբ):

Անի Մաջնունյանին հասցվել է դանակի 58 հարված, իսկ հանցագործը դանակի շեղբը թողել է զոհի մարմնում: Էքստրասենսի բնակարանն ամբողջությամբ տակնուվրա արված է եղել, կահույքի դարակները՝ հանված, հագուստները՝ թափթփված։




Լրահոս