ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանի դրամական միջոցները, ըստ նրա՝ 2014 թվականի հայտարարագրի, անցած տարվա վերջին կազմել են 136 հազար դոլար եւ 10 մլն դրամ:
Սմբատյանը հայտնի է նրանով, որ մինչեւ ԿԸՀ անդամ դառնալը Երեւանի կենտրոնը ընդգրկող ընտրական հաձնաժողովների անդամ է եղել եւ բազմիցս մամուլում հիշատակվել է նրա անունը որպես փորձառու «թիվ գրողի» եւ բոլոր տեսակի ընտրակեղծիքները վարպետորեն քողարկողի:
Ընտրություններից ազատ էլ նա տարբեր պետական պաշտոններ է զբաղեցրել: Իսկ թե ինչպես է նա կարողացել իր հայտարարագրած գումարները վաստակել, թերեւս հասկանալի է, մի քիչ էլ իր համար է «թիվ գրել»: