Մենք մոտակա ժամանակներում ընդլայնելու ենք մեր կողմից ներկայացվող պահանջները. Անդրեաս Ղուկասյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մենք մոտակա ժամանակներում ընդլայներլու ենք մեր կողմից ներկայացվող պահանջները: Ձևավորելու ենք քաղաքացիական շարժման օրակարգ, որն ընդգրկելու է մեր պետության, հասարակության կարևորոգույն հարցերը՝ տարբեր ոլորտների հետ կապված»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսպիսի հայտարարությամբ հանդես եկավ «Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամ Անդրեաս Ղուկասյանը:

Նա նշեց, որ օգոստոսի 11-ին Հանրապետության հրապարակում անցկացվելու է հավաք, որի ընթացքում կներկայացնեն իրենց կատարած աշխատանքների արդյունքները:

«Մենք հավաքի ժամանակ կներկայացնենք մեկ ամսվա ընթացքում մեր կատարած աշխատանքի հաշվետվությունը, կտանք մեր գնահատականը էլէկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ, ինչպես նաև բացատրություններ և պահանջներ կներկայացնենք»,-հավելեց նա:

Վերջինս հիշեցրեց, որ իրենց հիմնական պահանջները երեքն են՝ ՀԾԿՀ հանձնաժողովի հրաժարականը, ՀԷՑ փակ բաժնետիրական ընկերության ազգայնացումը,  հետագա հանրայնացումը և էնէրգետիկ համակարգում ճգնաժամ առաջացրած վիճակի համար օրենքի առաջ պատասխանատվության ենթարկելը:

Անդրեաս Ղուկասյանի խոսքով, հավաքը ցանկացել են անցկացնել Հանրապետության հրապարակի կենտրոնում, սակայն ոստիկանությունն առարկել է: «Մենք քաղաքապետարանի հետ գնացինք կոմպրոմիսի և համաձայվեցինք հանրահավաք անցկացնել այն հատվածում, որտեղ պաստառներն են»,- ասաց նախաձեռնության անդամը, հավելելով՝ «Թեև հավաքը չի ապահովում մեծ զանգվածներ, բայց մենք սպասում ենք, որ հետաքրքրված մարդիկ կմասնակցեն, ովքեր որ եղել են Բաղրամյան պողոտայում, կաջակցեն բողոքի մասնակցիներին»:




Լրահոս