Անիի սիրեկանները շատ էին գնում-գալիս, նրանք երկար չէին կարող միասին ապրել. ինչ է պատմում մոգ Գաբրիել Փանյանի մայրը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Որպես նարեկաբույժ, էքստրասենս, խիրոմանտ (ափագիտություն) հայտնի Անի Մաջնունյանի սպանության՝ մինչ այժմ առաջքաշված վարկածները գնալով աղմկալի, երբեմն՝ իրարամերժ են դառնում: Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն` սպանության կասկածանքով ձերբակալվել է 20-ամյա երիտասարդ, իսկ լրատվամիջոցների հաղորդմամբ` նույն երիտասարդն այս տարիքում արդեն «հասցրել է» ամուսնալուծվել, երկու երեխա ունի:

ԶԼՄ-ներով տարածված լուրերի համաձայն` ձերբակալված Մուշեղ Մխիթարյանն (որոշ տեղերում՝ Մխիթար Մուշեղյան) ու Անի Մաջնունյանն ինտիմ հարաբերությունների մեջ են եղել, ինչն ապացուցող լուսանկարներ են հայտնաբերվել Անիի բնակարանից:

Որքանով են տարածված բազմաբնույթ լուրերն իրականությանը համապատասխանում, ցույց կտա ժամանակը: Մնում է սպասել զարգացումներին:

Այդուհանդերձ, Անի Մաջնունյանի հարազատները, գործընկերներն ու հարևանները միաբերան կրկնում են, որ նա թշնամիներ չուներ, թե՛ հաճախորդների, թե՛ հարազատների հետ մտերիմ հարաբերությունների մեջ էր, երբևէ որևէ մեկի հետ խնդիրներ չէր ունենում: Հայտնի է դարձել նաև, որ Անի Մաջնունյանն ամուսնացած է եղել «6-րդ զգայարան» հաղորդման մոգ Գաբրիել Փանյանի հետ: Վերջինս հրաժարվել է որևէ կարծիք հայտնել կատարվածի մասին՝ խոստանալով, որ կխոսի ավելի ուշ: Armlur.am-ի բոլորը ջանքերը՝ կապ հաստատել Գաբրիել Փանյանի հետ, ևս ապարդյուն էին:

Armlur.am-ը էքստրասենսների ամուսնական կյանքի և Անի Մաջնունյանի անցյալի որոշ դրվագների մասին խոսեց Գաբրիել Փանյանի մոր՝ Ալիդա Բախչինյանի հետ: Վերջինս հայտնեց, որ իր որդին ու Անի Մաջնունյանն ամուսնացած չեն եղել: Նրանք մոտ 7 տարի միասին ապրել են Անիի բնակարանում. «Նրանք իրար սիրահարված չէին, նրանց սերը չէր կապում: Դրանից բացի` Անին որդուցս մեծ էր 11 տարով: Ուղղակի երբ մենք կորցրինք մեր բնակարանը, հատնվեցինք այս փոքրիկ սենյակում (խմբ. ցույց է տալիս հանրակացարանի իրենց փոքրիկ սենյակը), Գաբրիելը չէր կարողանում աշխատել, տեղը փոքր էր, ասում էի՝ Գաբի’ ջան, տուն վարձի’ր, հիմա շատերն են այդպես վարվում: Ասում էի նաև, որ ժամանակն է՝ անձնական կյանքը կարգավորի: Ու հետո նրան ծանոթ-ընկերները մի քանի տարբերակներ առաջարկեցին, ու Գաբին ընտրեց Անիին: Հետո էլ Անին բնակարան ուներ, նրան, իմ իմանալով, այդ բնակարանը նվիրել էին: Դե Գաբին ու Անին էլ իրար հարմարվեցին, ապրեցին միասին: Բայց ժամանակ անցավ, ու ես ասացի տղայիս, որ այլևս այդպես չի կարող շարունակվել: Նա պետք է կարգավորի իր կյանքը: Անին բազմաթիվ սիրեկաններ ուներ, ովքեր գալիս-գնում էին իրենց տուն: Հետո էլ Անին երեխա ունենալ չէր կարող»,- պատմեց Գաբրիել Փանյանի մայրը:

Վերջինիցս տեղեկացանք, որ տարիներ առաջ Անի Մաջնունյանն ավտովթարի է ենթարկվել, ինչի հետևանքով մարմնական լուրջ վնասվածքներ է ստացել. «Մի անգամ նա ինձ պատմեց, որ վթարից ամբողջովին «մասնատվել էր»: Ասում էր՝ ես «հավաքած եմ», ամբողջ դեմքս և մարմինս կարված է: Անին պատմում էր, որ երբ վթարից հայտնվել էր փողոցի մեջտեղում, նրա հոգին վերևից իջել և ասել է՝ դու դեռ պետք է ապրես: Չգիտեմ՝ ինչու էր նման բաներ պատմում»:

Ալիդա Բախչինյանի խոսքով` իր որդուն ու Անի Մաջնունյանին երաժշտությունը ևս կապել է. երկուսն էլ առանձնահատուկ սեր էին տածում երգարվեստի նկատմամբ: Ինչ վերաբերում է նրանց գերբնական ընդունակություններին, մեր զրուցակիցը հայտնեց, որ նախկինում չի նկատել, որ նրանք գուշակություններ անեն. այդ մասին տեղեկացել է հեռուստահաղորդումը դիտելուց հետո: Ի դեպ, Գաբրիել Փանյանի մոր փոխանցմամբ` իրեն տեղեկություններ են հասել, որ Անի Մաջնունյանի սպանության մեջ կասկածվողը հոգեպես անառողջ մարդ է և տառապում է շիզոֆրենիայով:

Ավելի մանրամասն՝ Armlur.am-ի տեսանյութում:




Լրահոս