Բարաք Օբաման ընտանիքի հետ մեկնել է հանգստի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ընտանիքի հետ արձակուրդ է մեկնել։ Նախագահական նստավայրից հայտնել են, որ նա իր  հանգիստն անցկացնելու է Մարթաս Վինյարդ կղզում, գրում է korrespondent.net-ը։

Օբամայի արձակուրդը պաշտոնապես սկսվում է այսօրվանից, սակայն նա Վաշինգտոնից մեկնել էր դեռևս երեկ։ Իսկ նրա վերադարձը մայրաքաղաք ակնկալվում է օգոստոսի 23-ին:

Լրատվամիջոցը գրում է, որ Օբաման ընտանիքի հետ մնալու է 7 սենյականոց և 12 մլն դոլար արժողությամբ առանձնատանը և հավելում, որ նախագահն ավանդաբար արձակուրդները հենց այստեղ է անցկացնում:

Հավելենք, որՄարթաս Վինյարդը գտնվում է Ատլանտյան օվկիանոսում։




Լրահոս