Հուլիսի 29-ին Բուզանդ-Հանրապետություն փողոցներում հերթապահություն իրականացնելիս պարեկապահակակետային գնդի ծառայողները բղավոցի ձայներ են լսել: Քաղաքացին նրանց հայտնել է, որ իրեն մի երիտասարդ է կողոպտել, ով փախչում է:
Ոստիկաններն անմիջապես հետապնդել են երիտասարդին և բերման ենթարկել ոստիկանության բաժին: Պարզվել է, որ նա Մասիսի բնակիչներից է` Համլետ անունով: Նրա հետ ոստիկանություն է բերման ենթարկվել ևս մեկ հոգի` Արմավիրի Բաղրամյան գյուղի բնակիչ Ռաֆայելը:
Հավելենք, որ Համլետի մոտ հայտնաբերվել է նաև կանեփանման զանգված: Նա հայտարարել է, թե դա Ռաֆայելն է իրեն տվել: