Բորիս Նեմցովը սպանվել է երկու տարբեր ատրճանակներից արված կրակոցներից. Коммерсантъ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործով անցկացված համալիր բժշկական փորձաքննության արդյունքները ցույց են տվել, որ  Նեմցովը կարող էր սպանված լինել ենթադրաբար երկու տարբեր ատրճանակից արված կրակոցներից, փոխանցում է Kommersant-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Նեմցովի սպանության գործով Քննչական կոմիտեի նշանակած փորձաքննությունները ցույց են տվել, որ քաղաքական գործչի վրա ձախլիկ է կրակել:

Ռուսական լրատվամիջոցի տվյալներով,  Նեմցովի վրա կարող էին երեք անգամ կրակել խլացուցիչով ատրճանակից, իսկ մնացածները՝ առանց խլացուցիչ ունեցող ատրճանակից: Փորձագետները ենթադրում են, որ ստացած վնասվածքների միջև տարբերությունները կարող են կապված լինել տարբեր ուժգնության փամփուշտների օգտագործումից:

 

 




Լրահոս