«Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոստովանել է, որ չի սիրում օգոստոս ամիսը` տրանսֆերային պատուհանի և լավագույն խաղացողներին կորցնելու ռիսկի պատճառով:
«Ֆուտբոլում օգոստոս ամիսը շատ վտանգավոր է: Հուսով եմ` ոչ մի անսպասելի բան տեղի չի ունենա: Քանի դեռ տրանսֆերային պատուհանը բաց է, մենք չենք կարող վստահ լինել: Օգոստոսը ինձ միշտ նյարդայնացնում է»,- մարզիչի խոսքերը մեջբերում է sport-express-ը: