Մյունխենի «Բավարիա»-ի ֆրանսիացի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին օգոստոսի վերջին նոր բուժզննում կանցնի։ Այդ մասին հայտնել է մյունխենցիների մարզական տնօրեն Մատիաս Զամերը։
«Նոր թեստերը նախատեսված են օգոստոսի վերջին, այդ ժամանակ կիմանանք, թե արդյոք կարելի է Ռիբերիին ավելացնել ծանրաբեռնվածությունը»,- Զամերի խոսքը մեջբերում է «AFP»-ը։
Կիսապաշտպանը շարունակում է ապաքինվել ոտնաթաթի վնասվածքից։