Վալերի Պերմյակովը կմնա Հայաստանի ներսում, բայց՝ Ռուսաստանի տարածքում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գյումրիի բնակիչ Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամներին սպանելու մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի պատժի կրման վայրի շուրջ Հայաստանի եւ Ռուսաստանի իշխանությունները, կարծես թե, համաձայնության են հանգել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երկու երկրների իրավապահները որոշել են, որ Պերմյակովը կմնա Հայաստանում եւ պատիժն այստեղ կկրի: Բայց նա կպահվի ՌԴ 102-րդ ռազմաբազայի տարածքում գտնվող կալանավայրում. այսինքն՝ Հայաստանի ներսում, բայց՝ ՌԴ տարածքում:

Ի դեպ, երեկ ՌԴ ռազմաբազայի կայազորային դատարանում սկսվեց եւ ավարտվեց Վալերի Պերմյակովի դասալքության դրվագով դատավարությունը: Պերմյակովն այդ դրվագով դատապարտվեց 10 տարվա ազատազրկման: Իսկ սպանության դրվագով դատավարությունը տեղի կունենա ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Ենթադրվում է, որ այն եւս կարճ կտեւի: «Ժողովուրդ»-ն արդեն տեղեկացրել է, որ ՀՀ եւ ՌԴ իշխանությունները ցանկանում են դատավարությունը, որքան հնարավոր է, շուտ ավարտել. գոնե մինչեւ Սուրբ Խաչի տոնը` սեպտեմբերի 13-ը»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս