Իրան-Հայաստան բարձրավոլտ երրորդ գծի կառուցման մասին երկկողմ պայմանագիր է ստորագրվել: Այս մասին այսօր Կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Նա նշեց, որ պայմանագիրը ստորագրվել է օրերս, իսկ շինարարական աշխատանքները կսկսվեն հաջորդ շաբաթ: Վարչապետը նշեց, որ էներգետիկ ոլորտում երկու երկրների միջև համագործակցությունը կնպաստի ապրանքաշրջանառության ծավալների զգալի աճին:
«Իրանը Հայաստանի համար հուսալի և կարևոր երկիր է, իսկ մեր ժողովուրդները դարերի պատմություն ունեն: Ես լիահույս եմ, որ նոր ճանապարհներ են ուրվագծվել տնտեսական հարաբերությունները նոր մակարդակի հասցնելու համար, և մենք ջանք չենք խնայելու այդ ուղղությամբ»,- ընդգծեց նա: