Երբ աշխատանքը դժոխք է. ինչպես չպետք է իրենց պահեն տնօրենները (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ծանոթ է ձեզ արդյոք այն զգացողությունը, երբ աշխատանքի կարծես թե աքսորի ես գնում: Իսկ այդ ամենը մեղավորն, իհարկե, քո ղեկավարությունն է: Եվ այսպես, որոնք են ղեկավարության սխալները կամ ինչպես չպետք է իրենց պահեն ղեկավար անձինք, որպեսզի ենթականներն իրենց չատեն:

«Իմացիր քո տեղը»

Երբ ձեր տնօրենը աշխատանքից մեկ, երկու, երեք ժամ ուշանում է կամ հանկարծ ցանկանում է օրվա կեսից գնալ ու գնում է , իսկ ձեզ կշտամբում է 3 րոպե ուշանալու համար…

1 2

Այ հենց այստեղ էլ գործում է «իմացիր քո տեղը» սկզբունքը:

Ելքը՝ լավ տնօրենը երբեք իր ենթականերից չի պահանջի այն, ինչ չի կարող անել ինքն անձամբ, հակառակ դեպքում, նրանից ինչ տնօրեն:

Լիակատար վերահսկողություն

Նստած ես համակարգչի դիմաց, աշխատանքդ լարված է, աչքերդ հոգնում են, գլուխդ այլևս չի աշխատում: Պատրաստվում ես 5 րոպեով դուրս գալ և այդ պահին. «Իվանով, այդ ու՞ր: Ինչ-որ շատ եք գնում-գալիս…»:

Այդպիսի տնօրենը կվերահսկի ձեր յուրաքնչյուր քայլը: Նրան անդադար թվում է, որ ձեզ «իզուր կերակրում է» ու չափազանց շատ է վճարում:

4

Ելքը՝  լավ տնօրենն ուշադիր է իր ենթակաների հանդեպ ու հասկանում է՝ աշխատանքում ընդմիջումը խիստ անհրաժեշտ է, հատկապես համակարգչի դիմաց աշխատողների համար, հակառակ դեպքում աշխատանքի արդյունավետությունը կնվազի:

Փոքրհոգությունը

Բացելով գրասենյակի դուռը, ահա գալիս է նա: Գալիս է, նայում, թե ինչպես են դրված թղթերը, ամեն ինչ մաքուր է, ամենուր կարգ ու կանոն է: Իսկ այս ծաղիկը պետք է դրված լինի հենց այստեղ: Իսկ այս սեղանն ինչու է այդքան առաջ քաշված…

Որպես կանոն մանրուքներից նման չափազանց ուշադրությամբ տանջվում են կին տնօրենները:

6

Ելքը՝ լավ տնօերնը այդքան փոքրոգի չի լինի, հակառակ դեպքում նրա ենթակաների մոտ այն տպավորությունն է ստեղծվում, որ նա այլևս անելիք չունի, դրա համար էլ նրանց հանգիստ չի տալիս:

Մարդ-տրամադրություն

Այո, այսպիսի տնօրեններ հանդիպում են բավականին հաճախ: Այսօր նա լավ տրամադրություն ունի և ամեն ինչ լավ է, Երկիրը ճիշտ ուղղությամբ է պտտվում:

7

Իսկ վաղը նա սխալ ոտքից կարթնան ու… ամենի ինչ այնպես չէ, ամեն ինչ սխալ է…

11




Լրահոս