«Մանչեսթեր Յունայթեդ»-ը շարունակում է փորձեր կատարել Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Տոմաս Մյուլլերին ձեռք բերելու ուղղությամբ:
ESPN-ն փոխանցում է, որ Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստին ձեռք բերելու համար անգլիական ակումբն առաջարկել է 85 միլիոն եվրո, որը նախորդ առաջարկից ավել է 15 միլիոնով:
Նշենք, որ վերջերս «Բավարիա»-ն մերժել էր 70 միլիոնոնոց առաջարկը: Բացի այդ, «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է Մյուլլերին վճարել տարեկան 10 միլիոն եվրո, ինչը զգալիորեն բարձր է նրա այժմյան աշխատավարձից: