ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Հրանտ Բագրատյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է սահմանի վրա գազի գնի իջեցմանը և նշել, որ այն չի անդրադառնա սպառողի վրա:
«Պաշտոնական լրատվամիջոցները ջանք չեն խնայում տարածելու մի “ֆանտաստիկ” լուր. ստորագրված են արձանագրություններ և գազի գինը սահմանի վրա 189 դոլարից դարձել է 165 դոլար։ Լավ է, բայց 3 հատ բայց կա։
1. Սահմանի գինը մեզ ի՞նչ։ Մեզ միևնույնն է վաճառում են 330 դոլարով։
2. 2013թ դեկտեմբերի 2-ի պայմանագրով Հայաստանի գազի գինը որոշվում է ՌԴ մարզերից մեկի (Օ-ի) գնով։ ՌԴ-ում մեծածախ գինը 55 դոլար է, մանրածախը՝ 110 դոլար։ 165 որտեղից ենք վերցնում՝ անհայտ է։
3. Վերջին մեկ տարում (52 շաբաթում) 1 մ3 գազի գինը համաշխարհային շուկայում 158.9 դոլարից իջել է 94.8 դոլար (1մ3=3500 BTU, իսկ 1BTU = 1055 ջոուլ հաշվարկով)»։