«Մանչեսթեր Յունայթեդ»-ի դարպասապահ Դավիդ դե Խեան չի հայտնվել Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի շրջանակներում կայանալիք «Բրյուգե»-ի դեմ պատասխան խաղի հայտացուցակում:
Այսօր անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը հրապարակել է այն 18 ֆուտբոլիստների ցուցակը, ովքեր կուղևորվեն Բելգիա: Իսպանացի ֆուտբոլիստը դուրս է մնացել հայտացուցակից:
Ավելի վաղ իսպանական լրատվամիջոցները հայտնել էին, որ «Ռեալ»-ը դե Խեայի համար առաջարկել է 12 մլն եվրո: