Իշխանական ջահելների «քեֆերի» և տարատեսակ հավաքույթների վրա պետբյուջեից ծախսվող գումարները գաղտնի են պահվում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի պետական պաշտոնյաների շուրթերից մշտապես կարելի է լսել «պետությունն այդքան գումար չունի», «բյուջեի միջոցները սուղ են» եւ նմանատիպ այլ արտահայտություններ: Ամեն անգամ, երբ լրագրողները կամ ընդդիմադիրները պետական պաշտոնյաներից փորձում են պարզել, թե այս կամ այն սոցիալական ծրագրի համար ինչու է քիչ գումար հատկացվել, հնչում է ավանդական` գումար չկա պատասխանը: Սակայն իշխանական ջահելների քեֆերի, տարատեսակ հավաքների ու համերգների համար գումարի պակասություն չի զգացվում: Ինչպես հայտնի է՝ իշխանական ջահելների ամենամյա հավաքներից մեկը, որն անցկացվում է ամռան ամիսներին` հիմնականում օգոստոսին, կոչվում է «Բազե»:

Այս հավաքը կազմակերպում է «Հայաստանի երիտասարդական հիմնադրամ» անվանումը կրող պետական հիմնադրամը: Այո՛, այո՛, սա պետական հիմնադրամ է, քանի որ ստեղծվել է ՀՀ Կառավարության որոշմամբ` 2001 թվականին, հոգաբարձուների խորհրդի նախագահը ՀՀ վարչապետն է, իսկ անդամները` մի շարք նախարարությունների ներկայացուցիչներ: Այդ հիմնադրամի ղեկավարն ավանդաբար լինում է իշխանական ջահելներից մեկը: Մասնավորապես, արդեն մի քանի տարի է՝ այդ գործը վստահված է 41-ամյա երիտասարդ Կարեն Ավագյանին: «Ժողովուրդ»-ի ուսումնասիրությունների արդյունքում պարզվեց, որ այս հիմնադրամի ֆինանսական հաշվետվությունները չեն համապատասխանում օրենսդրությամբ սահմանված չափանիշներին, քանի որ դրանցում նշված չէ, թե այս կազմակերպությունն ինչ աղբյուրներից եւ որքան է ֆինանսավորվում: Իսկ պատճառը շատ պարզ է՝ չեն ցանկանում, որ հանրությունն իմանա, թե պետբյուջեից որքան գումար է ծախսվում իշխանական ջահելների «քեֆերի» եւ տարատեսակ հավաքույթների վրա»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս