տարածաշրջանում գրանցել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 7 երկրաշարժ: Ինչպես «Արմենպրես»ին տեղեկացրին ՍՊԾ գործակալությունից, երկրաշարժերից երեքը՝ 35 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.5, 3.8 և 2.4), գրանցվել են Թուրքիայի Վան քաղաքի տարածքում:
Օգոստոսի 20-ին և 24-ին 3 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.3 և 2.2) երկու երկրաշարժ է տեղի ունեցել, համապատասխանաբար Ադրբեջանի (Նախիջևան) Շարուր քաղաքից 6 կմ և Իրանի Խոյ քաղաքից 50 կմ դեպի հյուսիսարևելք: Նույն ուժգնությամբ (մագնիտուդ 2.5 և 2.3) երկու երկրաշարժ է գրանցվել նաև Վրաստանի Դմանիսի քաղաքից 25 կմ դեպի արևմուտք և 22 կմ դեպի հյուսիսարևելք: