Նույնիսկ Ս. Սարգսյանի հետ հանդիպած ուժերն են վստահ` հանրաքվեն ծայրից ծայր կեղծիք է լինելու. Վարուժան Ավետիսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հիմնադիր խորհրդարանի անդամ Վարուժան Ավետիսյանը կարծում է, որ նույնիսկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպող ուժերն են վստահ, որ այս հարցով հանրաքվեն ծայրից ծայր կեղծիք է լինելու: Armlur.am-ի հետ զրույցում նա նշեց, որ նախագիծը պետք է առիթ լինի ընդդիմադիր ուժերի միավորման և ռեժիմի դեմ պայքարի համար:

«Ժողովուրդը մոբիլիզացվելու է միայն ռեժիմին հեռացնելու գաղափարի շուրջ: Դրա համար այդ առիթով միավորվածներս պետք է համախմբված ձևով զբաղվենք ժողովրդին մոբիլիզացնելու գործով, որի կարգախոսն արդեն պետք է լինի ոչ թե ո’չ ռեժիմի նախագծին, այլ ուղղակի ո’չ ռեժիմին», – նշեց նա:

Մեր այն դիտարկմանը, որ ընդդիմադիր ուժերից շատերը հանդիպել են Սերժ Սարգսյանին, արդյոք այս դեպքում համախմբում հնարավոր է, Ավետիսյանն ընդգծեց, որ իրենք աշխատում են այնպիսի ուժերի հետ, ովքեր չեն համախմբվում նախագահի հետ:

«Անշուշտ, նրա հետ հանդիպած ուժերի մեջ էլ կան այնպիսինները, ովքեր հնարավոր է հետագայում  իրենց մարտավարությունը վերանայեն  և միանան իրենց ժողովրդին: Դա նույնպես մենք հնարավոր ենք համարում: Բայց այսօր, եթե նրանք զբաղված են այլ գործով, բնականաբար, իրատեսական չէ ասել, որ այս պահին կմիավորվեն», – հավելեց նա:

Ավետիսյանի խոսքով` սահմանադրական բարեփոխումների դեմ լայնածավալ գործընթաց, ինչպես էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ էր, իրատեսական չէ ծավալել:




Լրահոս