Armlur.am-ն արդեն հայտնել է, որ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցներն օգոստոսի 25-ին` ժամը 14.30-ի սահմաններում, մայրաքաղաքում հայտնաբերել ու բերման են ենթարկել 1979 թվականին ծնված, Տավուշի մարզի Թեղուտ գյուղի բնակիչ Արագած Թամրազյանին:
Ոստիկանության Դիլիջանի բաժնի կողմից նա հետախուզվում էր դեռևս 2013 թվականի դեկտեմբերի 29-ից` քրեական օրենսգրքի միանգամից երեք հոդվածների հատկանիշներով. 104-րդի երկրորդ մասի վեցերորդ կետ (շատերի համար վտանգավոր եղանակով սպանություն), 185-րդ (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) և 258-րդ (խուլիգանություն):
Եվ այսպես, ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնում հանրության համար վտանգավոր կերպով արված սպանության մասին:
Արագած Թամրազյանը կալանավորված է, քննությունը վարում է քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության վարչությունը:
Հիշեցնենք, որ մամուլում լուրեր էին շրջանառվել, թե Թեղուտի համայնքապետի` հետախուզման մեջ գտնվող որդին ազատ շրջում է Դիլիջանում, անգամ վերահսկում իր «բիզնեսները»: Ստացվում է` հրապարակումից հետո գյուղապետի որդին հայտնաբերվեց, բայց ոչ թե ծննդավայրում, այլ` մայրաքաղաքում:
Մանրամասները՝ տեսանյութում: