Մայքլ Ջեքսոնը, առանց չափազանցության, փոփ-երաժշտության արքան է: Իսկ հենց երաժշտությանը նա մշտապես համարել է իր թագուհին: Մայքլ Ջեքսոնին՝ որպես անհատականություն, կարելի է տարբեր ձևով վերաբերվել, սակայն չի կարելի չգնահատել նրա ներդրումը երաժշտական արդյունաբերությունում: Չէ՞ որ նա մի ամբողջ հեղաշրջում է համաշխարհային էստրադայում:
Այսօր օգոստոսի 29-ն է՝ Մայքլ Ջեքսոնի ծննդյան օրը: Նա կդառնար 57 տարեկան: Ofigenno.cc-ն առաջարկում է վերհիշել նրա` առավել հայտնի տեսահոլովակները: Այս տեսանյութերը միշտ թարմ և ժամանակակից կմնան:
Rock With You (1979)
Մեր օրերի համար հասարակ տեսահոլովակ, այնուամենայնից, մեծ հաջողություններ գրաված: Կադրերում չկա որևէ ավելորդություն. միայն երիտասարդ Մայքլն է, ով պարում է՝ միայն իրեն հատուկ շարժունակությամբ պարում լազերային լույսի ներքո: Այս օրինակին հետևել են բազմաթիվ խմբեր և կատարողներ, և նմանօրինակ տեսահոլովակները գնալով շատացել են: Սակայն սկզբնաղբյուրը հանդիսանում է Մայքլ Ջեքսոնը:
Billie Jean (1983)
Առաջին հերթին «Billie Jean»-ը հայտնի է որպես պաշտամունքային երգ: Այժմյան հղփացած հանդիսատեսի համար այն կարող է փոքր-ինչ պարզունակ թվալ: Սակայն 1983 թվականին այն բավականին առաջադեմ էր: Առավել տպավորիչ է արահետը, որը լուսավորվում է Մայքլի քայլերին համընթաց:
Thriller (1983)
Սա իրապես ռումբ էր: Thriller երգի տեսահոլովակը միանգամից լեգենդ դարձավ: Այն, կարծես, տեսահոլովակ չէ, այլ կարճամետրաժ ֆիլմ, որը տևում է մոտավորապես 14 րոպե: Պատկերը հիշվում է այն տպավորիչ պահով, երբ Մայքլը վեր է ածվում շնագայլի, ինչպես նաև` զոմբիների օրիգինալ պարով:
Bad (1987)
Մայքլ Ջեքսոնի ևս մեկ տեսահոլովակ, որը խիզախորեն կարելի է լավագույնների շարքին դասել: Տեսահոլովակի իրական տևողությունը 18 րոպե է, ռեժիսորը Մարտին Սկորսեզեն է: Այս կարճամետրաժ ֆիլմում պատմվում է ամերիկյան հարուստ ընտանիքից սերված դեռահասի մասին, որը թողնում է ամեն ինչ, որպեսզի դառնա «վատ տղա»՝ Bad:
Smooth Criminal (1987)
Եվս մեկ տեսանյութ՝ նկարահանված Մայքլ Ջեքսոնի ամենահայտնի կատարումներից մեկի հիման վրա: Ինչպես և նախորդ օրինակները, այս մեկը ևս կարելի է դասել կարճամետրաժ ֆիլմերի դասին:
Black or White (1991)
Տեսահոլովակը գրավել և ապշեցրել է իր գերտպավորիչ տեսարաններով՝ արված «Տերմինատոր»-ի ոճով: Այստեղ մի կերպարից սահուն կերպով անցում է կատարվում մեկ այլ կերպարի: Իսկ առավել երևացող դերակատարը Մակոլեյ Կալկինն է:
Remember the Time (1991)
Տեսահոլովակը լի է այդ ժամանակվա հատուկ միջոցներով, իսկ դերակատարներն են Էդդի Մերֆին և նշված ժամանակահատվածում հաջողակ մոդել համարվող Իմանը (հիմա նա հայտնի է որպես Դևիդ Բոուիի կին):
In the Closet (1991)
Ոճային միատոն տեսահոլովակը հերթական անգամ ապացուցեց Մայքլ Ջեքսոնի աննկարագրելի պրոֆեսիոնալ պարային ունակությունները: Իսկ նրա զուգընկերուհին Նաոմի Քեմբելն է:
Scream (1995)
Հերթական տեսահոլովակի արժեքը 7 մլն դոլար է: Իսկ Մայքլի հետ երգում է նրա քույրը՝ Ջանեթ Ջեքսոնը: Տեսահոլովակը կոմերցիոն հաջողություններ չի ունեցել: Մայքլի փառքի ժամանակները մոտենում էին ավարտին, իսկ անմեկնելի երգն անգամ տեսահոլովակների լավագույն մասնագետներին փրկել չհաջողվեց:
They Don’t Care About Us (1996)
Այս տեսահոլովակի նկարահանումների ժամանակ Մայքլ Ջեքսոնը բախվել է բազում խնդիրների: Նախապես պլանավորվել էր, որ կադրերում պետք է երևան Ռիո դե Ժանեյրոյի և Սալվադորի խուլ անկյունները: Սակայն տեղի իշխանություններն արգելեցին ցուցադրել անցանկալի տեսարանները: Արդյունքում պատրաստվում է սուր սոցիալական տեսարաններով երկրորդ տեսանյութը, որի գործողությունները բանտում են տեղի ունենում: